Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդն ավարտել է այցը Կուբա: Իր հրաժեշտի ելույթում Պապը մարդու եւ հասարակության կյանքի իրական վերափոխման եւ բոլորին միավորման կոչ է արել:

Նա քննադատել է ԱՄՆ կողմից Կուբայի առեւտրային եւ տնտեսական էմբարգոն, ավելի ճիշտ «սահմանափակող միջոցները` պարտադրված արտերկրի կողմից»: Բենեդիկտոսի կարծիքով, էմբարգոն կուբացիներին տանջանքների է ենթարկում եւ չի օգնում ներդաշնակ հասարակություն կառուցելու գործին:

Այցի ընթացքում Հռոմի պապը հանդիպել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյին, հաղորդում է «Պրավդա.ru»-ն:

Պապի այցը Կուբա նվիրված էր Սուրբ Աստվածածնի արձանի հայտնաբերման 400-ամյակին: Արձանի նաեւ անվանում են Մամբիսի կույս: Արձանը գտել էին ձկնորսները ափի մոտ: