«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը բոլորին խորհուրդ է տալիս իրենց կուսակցության մասին կեղծ լուրեր չտարածել, ելնելով իրենց տեսած երազներից:

«Ամեն մարդ թող իր համար քնի եւ երազ տեսնի»,- ասաց նա, այսօր` մարտի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, արձագանքելով այն լուրերին, թե Էդուարդ Մադաթյանը («Խուճուճ Էդո») դուրս է եկել ՕԵԿ-ից: «Ով է երազում տեսել, որ Էդուարդ Մադաթյանը դուրս է եկել ՕԵԿ-ից»,- արձագանքեց Հեղինե Բիշարյանը:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի արդեն նախկին մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանի լիազորությունները վայր դնելուն եւ այն խոսակցություններին, որ նա, հնարավոր է, լքի նաեւ կուսակցությունը, ՕԵԿ փոխնախագահն արձագանքեց. «Սուսաննա Աբրահամյանը  չի լքել կուսակցությունը եւ չի լքելու: Նա ընդամենը մամուլի քարտուղարի իր աշխատանքի մասին է խոսել եւ դա քաղաքականացնելը, կարծում եմ, ճիշտ չէ»: