Fitch վարկանիշային գործակալությունը նվազեցրել է 2012թ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը: Գործակալության գնահատականներով, չնայած համաշխարհային տնտեսության վերականգնման չափավոր տեմպերին, վերջին ամիսներին ուժգնացել են աճի ռիսկերը:

Նոր գնահատականով, համաշխարհային ՀՆԱ-ն 2012թ. կաճի 2,3 տոկոսով, իսկ 2013-ին` 2,9 տոկոսով, մինչդեռ 2011թ. կանխատեսվել էր 2,4 եւ 3 տոկոս համապատասխանաբար:

Խոշոր զարգացած երկրների տնտեսական աճը թույլ կլինի եւ կկազմի 1,1 տոկոս, իսկ 2013-ին կարագանա մինչեւ 1,8 տոկոս: ԲՐԻԿ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) երկրները կմնան տնտեսության լոկոմոտիվները, նրանց տեմպերը կգերազանցեն միջին թվերը: Ենթադրվում է, որ նրանց աճը կկազմի 6,3 տոկոս եւ 6,6 տոկոս համապատասխանաբար:

Fitch-ը կարծում է, որ եվրոյի գոտին կլինի ամենաթույլն աճի հարցում, 0,2 տոկոս` 2012-ին, եւ 1,1 տոկոս` 2013-ին: