Արաբական երկրների լիգայի գագաթաժողովի մեկնարկին Բաղդադը ենթարկվել է ականանետային հրաձգության: Ինչպես հայտնել է արբանյակային «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, մի քանի ականներ պայթել են իրաքյան մայրաքաղաքի մի շարք թաղամասերում:  

Ըստ «Ալ Ջազիրայի» տվյալների`  հզոր պայթյունը տեղի է ունեցել Բաղդադի «կանաչ գոտում» գտնվող իրանական դեսպանատան մոտ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդում է RBK-ն, այսօր Բաղդադում անվտանգության աննախադեպ միջոցառումների պայմաններում բացվել է ԱԵԼ գագաթաժողովը` Իրաքում վերջին տարիներին նման բարձր մակարդակի առաջին միջոցառումը: Գագաթաժողովի կապակցությամբ քաղաքում ամբողջ օրվա համար պարետային ժամ է հայտարարված: Հանդիպմանը մասնակցում են Իրաքի, Սուդանի, Թունիսի, Պաղեստինի, Կոմորյան կղզիների, Լիբիայի, Լիբանանի եւ Քուվեյթի առաջնորդները:  10-ից ավելի պետությունների ղեկավարներ չեն եկել Բաղդադի գագաթաժողովին: