ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման եւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մարտի 29-ին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից: Հուշագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի տեխնիկական օժանդակություն` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի (ՄԻՊԳ), նրա վարչությունների եւ մարզային ստորաբաժանումների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման եւ տեսանելիության բարելավման նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ն  կօժանդակի ՄԻՊ գրասենյակին հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ կօգնի ՄԻՊ գրասենյակին արդյունավետ արձագանքել թեժ գծի միջոցով ստացված քաղաքացիների բողոքներին: 

Ըստ համաձայնագրի` ՄԻՊ գրասենյակը կբարելավի քաղաքացիների  համար ծառայությունների հասանելիությունը, հատկապես մարզերում, եւ կամրապնդի հարաբերությունները Հայաստանի մարդու իրավունքների ոլորտի ընկերությունների հետ:  ՄԻՊԳ-ը նաեւ գրասենյակային տարածք կտրամադրի ԱՄՆ ՄԶԳ կողմից օժանդակվող իրավաբանական կլինիկաներին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի