Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-31-ին այցելելու է Բեյրութ, որտեղ մասնակցելու է «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» խորագիրը կրող հայ-լիբանանյան կլոր սեղանին:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցելու են ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը, Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայաստանի առեւտրային բանկերի ղեկավարները, Լիբանանի բանկային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչները, քննարկվելու են «Հայաստանի ֆինանսական համակարգը՝ ընդլայնում, կայունություն» եւ «Հայաստանի բանկային համակարգը՝ զարգացումներ եւ միտումներ» թեմաները:

Այցի շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Լիբանանի կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեի եւ Լիբանանի բանկերի ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Թորբիի հետ, ինչպես նաեւ լիբանանյան մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: