Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կառավարության մամուլի ծառայությունից: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները: 

Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ալեքսանդր Հարությունյանի  հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 18:00-20:00-ին` Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Իսկ մարտի 31-ին, Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` ժամը  12:00-14:00-ին տեղի կունենա Ալեքսանդր Հարությունյանի վերջին հրաժեշտը, այնուհետեւ` հուղարկավորության արարողությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։