«Հազարավոր կին նինձյաներ մարզվում են, որպեսզի դառնան իրանական վարձու մարդասպաններ» վերնագրով ռազմարվեստն ուսումնասիրող իրանցի կանանց մասին տեսասյուժեն Reuters գործակալության համար մեծ աղմուկով ավարտվեց: Չնայած նրան, որ վերնագիրն անմիջապես փոխարինվել էր  «Երեք հազար կին-նինձյաներ մարզվում են Իրանում» տարբերակով, Իսլամական հանրապետության իշխանությունները հետ են կանչել հավատարմագրումը լրատվական գործակալության բոլոր 11 լրագրողներից:

Reuters-ի թեհրանյան բյուրոյի ղեկավար Սթիվեն Ադլերը խոստովանել է, որ սխալ է տեղի ունեցել, եւ դա շատ լուրջ դեպք է: Սակայն այն ուղղվել է, իսկ գործակալության ներսում այդ առիթով ստուգում է կատարվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

Ադլերը հայտնել է, որ գործակալությունը բանակցություններ է վարում Իրանի իշխանությունների հետ լրագրողների հավատարմագրումը վերականգնելու  համար: