Հզոր պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի խոշորագույն քաղաքում` Ստամբուլում: Զոհվել են առնվազն երկու մարդ, եւս երկուսը վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է  «Ռոսբալտը», մարտի 30-ի առավոտյան ստամբուլյան  «Միր» սրճարանում դեռեւս անհայտ պատճառներով պայթյուն է տեղի ունեցել: Ուժեղ հրդեհ է բռնկվել: 

Անվտանգության ուժերի ներկայացուցիչները շրջափակել են արտակարգ պատահարի թաղամասը: Դեպքի մանրամասները ճշտվում են: 

Իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության վարկածը չի դիտարկվում: Սակայն միաժամանակ  նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել «Սիրիայի ընկերների խմբի» երկրորդ կոնֆերանսի նախօրեին, որը տեղի կունենա ապրիլի 1-ին Ստամբուլում: