Ռուսական լրատվամիջոցները շարունակում են հրապարակել Բրյանսկում 9 ամսական երեխայի առեւանգման մանրամասները, ում իրականում սպանել են ծնողները:

Ինչպես հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»,  Անի Շկապցովայի սպանությունից հետո նրա ծնողները վերանորոգման աշխատանքներ են իրականացրել տանը` այդպիսով նրանք փորձել են թաքցնել հանցանքի հետքերը:

Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, մարտի 2-ին վիճաբանության ժամանակ Ալեքսանդր Կուլագինը սկզբում ծեծել է կնոջը, իսկ հետո դստերը` շպրտելով նրան օրորոցից: Հաջորդ օրը աղջիկը մահացել է:

Մարտի 4-ի վաղ առավոտյան Կուլագինը դստեր մարմինը տարել է անտառ, այրել եւ թաղել մնացուկները: Այնուհետեւ նա հարկադրել է կնոջը առեւանգման պատմությունը հորինել:

Կուլագինի համար պահանջում են ցման ազատազրկում: