Իսրայելյան կենտրոնական հրատարակչությունները հանգել են այն մտքին, որ Ադրբեջանի հետ դաշինքը Իսրայելին  կարող էր օպերատիվ հսկայական առավելություններ ընձեռել Իրանին հարված հասցնելիս, բայց այդ հարցում խոչընդոտեց ԱՄՆ-ն:

IzRus պորտալը մատնանշում է այն հանգամանքը, որ հրեալեզու կենտրոնական հրատարակչությունները հազվադեպ են ուշադրություն դարձնում Կովկասին, իսկ թերթերի առաջին էջերում այդ տարածաշրջանի պետությունների անվանումներն էլ ավելի հազվադեպ են հայտնվում: Բայց այս անգամ  «Եդիոտ Ահրոնոթ» եւ «Մաարիվ» հրատարակչությունները մարտի 30-ի իրենց համարներում Ադրբեջանին 2.5 սյունակ են տրամադրել: Հրապարակումները նվիրված են եղել  Foreign Policy  ամսագրում մարտի 28-ին տպագրված հոդվածին, որում նշվել էր, որ Իսրայելի համար հասանելի են դարձել Ադրբեջանի ավիաբազաները` Իրանին հարված հասցնելիս օգտագործելու նպատակով:

«Եդիոտ Ահրոնոթ» մամուլի տեսաբան Ալեքս Ֆիշմանը նշում է, որ Ադրբեջանին հասնելու համար Իսրայելի ռազմաօդային ուժերը պետք է հատեն Թուրքիայի կամ Իրաքի, Սաուդյան Արաբիայի կամ Սիրիայի օդային տարածությունը: «Ճանապարհին են գտնվում նաեւ Վրաստանը եւ Հայաստանը: Բավական է այդպիսի մեկ հրապարակում, որպեսզի իրար խառնվեն ոչ միայն Թեհրանը եւ Բաքուն, այլեւ թվարկված երկրները, որոնք գիտակցում են, որ իրենց ներքաշում են  ուրիշների հաշվերհարդարներին: Երբ Մեիր Դաղանը  («Մոսադայի» նախկին ղեկավարը)  նախազգուշացնում էր, որ իսրայելական հարվածն Իրանին կարող է ներգրավել ամբողջ տարածաշրջանը, նա նկատի ուներ հենց նման իրադրությունը, որի դեպքում քուրայում կհայտնվեն այն երկրները, որոնք բնավ էլ մասնակից չեն այդ հակամարտությանը», - գրում է նա:

Նա նաեւ նշում է, որ եթե նույնիսկ հաջողվի հանել սահմանափակումներն  այս երկրների օդային տարածքներից, միեւնույն է հարց է առաջանում. արդյոք Ադրբեջանի տարածքի օգտագործումը կկրճատի մինչ նպատակակետն ընկած հեռավորությունը եւ արդյոք դա արդարացնում է հնարավոր բարդություններն այլ պետությունների հետ:

«Իսրայելի խնդիրը կայանում է նրանում, որ մոբիլիզացնի Ադրբեջանին Իրանի դեմ պայքարում որպես դաշնակցի:

Յուրաքանչյուրն, ով նայում է քարտեզին եւ տեսնում այդ երկրների հեռավորությունը, կարող է հասկանալ, թե ինչ օպերատիվ առավելություններ են թաքնված այդ սերտ համագործակցության մեջ»,- իր հերթին գրում է «Մաարիվը»:

«Եդիոտ ախրոնոտի» վերլուծաբան Ռոնեն Բերգմանը նկատում է, թե Իրանի հետ սահմանակից երկրների ավիաբազաներից թռիչքի եւ վայրէջքի թույլտվությունը կլուծի հնարավոր հարձակման գլխավոր խնդիրներից մեկը` ինքնաթիռների վերալիցքավորումը: Ավելին, ցամաքային ուժերի տեղակայման հնարավորությունը թույլ կտա ներխուժել Իրանի տարածք:

Սակայն Ալեքս Ֆիշմանը, շարունակելով թեման, նկատում է, որ եթե ինչ-որ մեկը նման հնարավորության հույս ունի, Foreign Policy-ում տեղեկատվության արտահոսքից հետո դա դադարել է գոյություն ունենալ:

Երեկ «Եդիոտ Ախրոնոտի» ռազմաքաղաքական վերլուծաբան Ռոն Բեն-Իշայը Սպիտակ տանը մեղադրել է իրանական ատոմային օբյեկտների դեմ ՑԱԽԱԼ-ի գործողությունը նպատակամցված կերպով խաթարելու մեջ: Վերլուծաբանի խոսքով, դա իրականացվում է գաղտնի տեղեկություններն ապատեղեկատվությանը զուգահեռ տարածելու միջոցով: