Ստամբուլի Օքան համալսարանում կազմակերպված մի միջոցառման ժամանակ ուսանողուհիներից մեկն ի նշան բողոքի հանել է կոշիկն ու նետել ամբիոնի մոտ ելույթ ունեցող Թուրքիայի քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի ուղղությամբ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ համալսարանի դահլիճում գտնվող անվտանգության աշխատակիցներն անմիջապես ձերբակալել են կոշիկ նետող ուսանողուհուն։