Աննախադեպ հարձակում է տեղի ունեցել բրազիլական տուրիստական գոտում` Ժուան-Պասոայում` հեռուստաալիքների տեսախցիկների առաջ: Մարդասպանը փորձել է զոհին վերջ տալ այն ժամանակ, երբ լրագրողները ռեպորտաժ էին նկարահանում վիրավորի մասին:

Բացառիկ կադրերը նկարահանվել են TV Record հեռուստաընկերության աշխատակիցների կողմից, ովքեր ոստիկաններից եւ բժիշկներից առաջ էին ժամանել դեպքի վայր, հաղորդում է NEWSru.com-ը: