Անկարայում առավոտյան մարմնամարզության դուրս եկած իրանցի դասախոս 60-ամյա Մաժիդ Յահյաքհանը ենթարկվել է փողոցային շների հարձակմանը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ դեպքի մի ականատես 13-րդ հարկի իր բնակարանից տեսել է, որ մոտ 8-9 շուն հարձակվել են մի անցորդի վրա եւ անմիջապես զանգել ոստիկանություն։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները գտել են իրանցի դասախոսի հոշոտված դին։

Դատաբժշկական փորձաքննությունից հետո Մաժիդ Յահյաքհանի դին ուղարկել են Իրան։

Փողոցային շների հարձակման զոհ դարձած իրանցի դասախոսի կինը նշել է, որ ամուսինն Անկարա էր գնացել գիտական ուսումնասիրության համար։