Թբիլիսիում` Լադո Գուդիաշվիլիի ցուցասրահում, տեղի է ունենում Վրաստանում ԱՄՆ դեսպանի կնոջ` Հոլի Հոլցեր Բասի անձնական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 30-ը:

Ցուցահանդեսում վաճառքի է հանված Ադրբեջանում եւ Վրաստանում արված ավելի քան 40 լուսանկար: Ստացված գումարը կհատկացվի կրծքագեղձի քաղցկեղի եւ հիվանդների բուժման տեղեկատվական արշավի կազմակերպմանը, հաղորդում է «Գրուզիա-Օնլայն»-ը:

Հոլի Հոլցեր Բասը եւ դեսպան Ջոն Բասը ակտիվորեն մասնակցում են տեղեկատվական արշավին, քանի որ կրծքագեղձի քաղցկեղ հիվանդությունը Վրաստանում 14-49 տարեկան կանանց մահվան հիմնական պատճառն է:

Դեսպանի կինը ցուցահանդես է կազմակերպել նաեւ Չիկագոյում եւ Կատմանդուում: