Մինչ օրս Հայ ազգային կոնգրեսը զբաղված էր ներքին խնդիրներով, ցուցակի կազմումով, որտեղ ըստ էության, որոշվում էր դեկարատարությունների բաշխումը եւ ճակատի տարբեր մասերի պատասխանատուների հարցերը: Այս մասին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:  (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

Նրա խոսքով, հասարակությանը թվում էր, թե անդորր է հաստատվել, բայց դա անդորր է փոթորկից առաջ:

«Այսօր ես ձեզ զեկուցում եմ, որ մեր բանակն արդեն շարված է եւ պատրաստ ընդհանուր հարձակման:

Ամեն տեղամասում մենք կունենանք երկու վստահված անձ` Կոնգրեսից եւ մեծամասնական թեկնածուի կողմից: Մոտ չորս հազար մարդ կկարողանա Կոնգրեսի կողմից վերահսկել ընտրությունների ընթացքը:

Կոնգրեսի գործող կառույցների ռեսուրսներին գումարվել են թեկնածուների հարազատները, մտերիմները: Վերջապես հեռուստաեթերը կբացվի եւ ժողովուրդն արագորեն կազատվի վախի ճիրաններից եւ ոտքի կկանգնի:

Քաղաքական կյանքի թեժացումը արդեն սկսվել է, բայց իրական թեժացումը դուք դեռ կտեսնեք: Սա իսկապես ճակատամարտ է»,-հայտարարեզ Զորւաբյանը:

Նրա խոսքով, մայիսի 6-ին իրենց կմիանան այն քաղաքացիները, ովքեր պատրաստ են իրենց քվեով աջակցել ՀԱԿ-ին: «Այսօր մեզ հետ է ողջ ազգը եւ մենք մեծ անակնկալ ենք մատուցելու իշխանություններին:

Իշխանությունները մի պարզ բան չեն հասկանում, մենք ապրում ենք լրիվ այլ դարաշրջանում, այլ հասարակության մեջ: Ինտերնետի, Յութուբի, facebook-ի դարաշրջանում հնարավոր չէ թաքցնել ինֆորմացիան: Գործը շատ է, մեր 41 կառույցներում սպասում ենք ձեզ:

Ստեղծվել է պատմական պատեհություն` ընտրություններով թոթափել գիշատիչ իշխանությունների լուծը, ուրեման պայքար, պայքար մինչեւ վերջ»,- իր խոսքն ամփոփեց ՀԱԿ համակարգողը: