ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) նախկին ղեկավար Լեոնիդ Շեբարշինի ինքնասպանության հիմնական վարկածներից մեկը նրա ծանր հիվանդ լինելն էր:

«Նա վերջին ժամանակներս շատ էր նիհարել, հնարավոր է, դա շատ ծանր հիվանդություն էր»,-Gazeta.ru-ին պատմել է արտաքին հետախուզության պաշտոնաթող գեներալ-մայոր Յուրի Կոբալաձեն, ով լավ ծանոթ էր Շեբարշինին:

Քննիչները հայտնել են նաեւ, որ Շեբարշինն ինքնասպան լինելուց առաջ գրություն է թողել: Նախնական հետազոտությունը ցույց ատվել, որ բնակարանում այլ մարդ այդ պահին չի եղել:

Շեբարշինի մարմինը գտել են նրա մարտի 30-ին` իր բնակարանում: Նրա մոտ եղել է իր զենքը: