Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 30-ին, այցելել է Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը շնորհավորել է ակնառու պետական գործչին եւ գիտնականին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն եւ հաջողություններ:

Վաստակաշատ ակադեմիկոսը գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով: