Մոսկվայում Մարոկկոյի դեսպանատան շենքից մարտի 30-ին անհայտ անձինք գողացել են ոսկերչական իրեր` 300 հազար եվրո արժողությամբ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմինները, չարագործները մտել են դեսպանատան տարածք եւ հանել ոսկերչական իրերը:

«Ինտերֆաքսի» տվյալներով, գողացված զարդերը եղել են Ռուսաստանում Մարոկկոյի դեսպան Աբդելքադեր Լեշեհեբի կնոջ սեփականությունը: