Visa-ն եւ MasterCard-ը նախազգուշացրել են ամերիկյան բանկերին` մոտ 10 մլն պլաստիկե քարտերի տվյալների արտահոսքի մասին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, վկայակոչելով ցանցային անվտանգության հարցերով փորձագետ Բրայան Կրեբսի բլոգը, չարագործների ձեռքում կարող է հայտնվել 10 միլիոն քարտերի տվյալ: Ավելի ուշ Կրեբսը զետեղել էր Visa-ի հաղորդագրությունը, որում վճարային համակարգը հաստատել էր տվյալների հնարավոր արտահոսքի փաստը:

MasterCard-ում եւս հաստատել են տվյալների արտահոսքը: Համակարգը հետաքննությունն է սկսել: Քարտատերերի հստակ թիվը չի հաղորդվում: