«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` մարտի 31-ին ընդունել է Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտական բաժնի մի խումբ ուսանողների, ովքեր այս օրերին Հայաստանում են գիտական հետազոտություններ անցկացնելու առաքելությամբ:

«Ժառանգության» նախընտրական շտաբից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի ներքին մարտահրավերները, տարածաշրջանային հեռանկարներն ու միջազգային գերակայությունները: