Հունաստանի կառավարությունը Չինստանին վարձակալության կտա Կրետե կղզու տեսարժան վայրերից մեկը` հայտնի Կնոսական պալատը: Այսպիսով Աթենքը հույս ունի լցնել գանձարանը` վարկերը մարելու եւ սոցիալական ծրագրեր իրականացնելու համար:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»,  Հունաստանի կառավարությունն անցած շաբաթ որոշել է ընդունել Bank of China –ի ղեկվարությամբ չինական ներդրումների կոնսորցիումի առաջարկը` պալատը  50 տարի ժամկետով Չինաստանին վարձակալության տրամադրելու համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: Գործարքի արժեքը չի հրապարակվում, սակայն այն կարող է կազմել 25 մլրդ եվրո:

Միաժամանակ Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը հայտարարել էր, որ  չնայած ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի կողմից  հավանության արժանացած 130 մլրդ եվրոյի վարկին, Աթենքը կարող է նորից օգնության կարիք ունենալ: