ԱՄՆ-ում` Ցինցինատիի համալսարանում, ապրիլի 1-ին` Հիմարների օրը, կեղծ նկարների ցուցադրություն է բացվել, որտեղ ներկայացվել է ամերիկացի մի կեղծարարի աշխատանքները, ով երեք տասնամյակ շարունակ ամերիկյան թանգարաններին եւ պատկերասրահներին նվիրել է նկարներ, որոնք, նրա հավաստմամբ, խոշոր նկարիչների գործեր են: Նրան խաբեության մասին հայտնի է դարձել 2010-ին միայն:

Ցուցադրությունը կոչվում է «Կեղծ իրականություն» (Faux Real) եւ միջոցառման կենտրոնում կեղծված նկարներն են:

Կազմակերպիչները ցանկանում են, որ մարդիկ ուշադրություն դարձնեն նման երեւույթների վրա, որոնց զոհն են դառնում անգամ թանգարանները, հաղորդում է «Ամերիկայի նորությունները»:

Ցուցադրությանը ներկայացվել է 40 աշխատանք: