Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Էրատո Կոզակու-Մարկուլիսը ընթացիկ շաբաթվա մեջ կայցելի Հայաստան, Ղազախստան եւ Ուզբեկստան:

Այցը կսկսվի Ղազախստանից, որտեղ Կոզակու-Մարկուլեսը կհանդիպի իր գործընկերոջ` Երժան Ղազիխանովի հետ: Ապրիլի  3-ին նախարարը կայցելի Հայաստան, որիտեղից էլ կուղեւորվի Ուզբեկստան:

Կիպրոսյան մամուլի հաղորդմամբ, ԱԳՆ ղեկավարը այց կկատարի այդ երեք երկրների հետ առեւտրական կապերի ամրապնդման նպատակով, ինչը կօգնի կապել Եվրասիան ԵՄ-ի հետ, իսկ Կիպրոսը որպես կամուրջ կծառայի այդ նպատակին: