Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 2-ին, այցելել է Ոստիկանության ավտոմեքենաների գրանցման եւ վարորդական վկայականների տրամադրման նոր կենտրոն (ֆոտոռեպորտաժ): Պետության ղեկավարը դիտել է նոր կենտրոնը, ծանոթացել ավտոսեփականատերերի հեշտացված սպասարկման հնարավորություններին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նոր կենտրոնը զգալիորեն կկրճատի մեքենաների հետ կապված պետծառայությունների ժամանակը մինչեւ 30-35 րոպե նախկին 1-2 ժամի փոխարեն: Ծառայությունների տրամադրման կարգը դրվելու է հոսքագծի վրա, առանց գրավոր դիմումի ներկայացման: Բացի այդ, ավտոմեքենայի սեփականատիրոջ փոփոխությանը զուգահեռ այն ինքնաբերաբար հանվելու է նախկին սեփականատիրոջ հաշվառումից:

Նշենք, որ ավտոմեքենաների գրանցումը մեղմացվել է եւ մի շարք օրենսդրական միջոցներով: Մասնավորապես հանվել է սեփականատիրոջ գրանցման վայրում պարտադիր գրանցման պահանջը: Ներկայումս ավտոմեքենան կարելի է հաշվառման կանգնեցնել ցանկացած ստորաբաժանումում: Նաեւ վարորդական վկայական ստանալու քննությունը անցկացվելու է միայն ավտոդրոմում, իսկ դրանից հանվելու տեսողության ստուգումը:

Փոխվել է նաեւ համարանիշների տրամադրման կարգը: Նախկին աճուրդային կարգի փոխարեն մեքենայի սեփականատերը կարող է ընտրել չզբաղված համարը, որով էլ գրանցվում է մեքենան: