Նորագավիթ-Մասիս ավտոմայրուղու վրա գտնվող «Կոնտինենտալ» հյուրանոցի մոտակայքում, ապրիլի 1-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել են «1-03» ծառայության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Պարզվել է, որ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 24 ՍԼ 381 համարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի բեռնատարին, որի հետեւնքով «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքնայի վարորդ` 35-ամյա Ֆելիքս Սատուրովն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ: Փրկարարները հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

Վերջինս տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: