Աբխազիայի իշխանությունները ազատ եմ արձակել վրացի չորս նավաստիներին, ովքեր եղել են թուրքական Hakki Cillioglu չորաբեռների նավի վրա, որը 2011-ից խարիսխ էր գցել Սուխումի նավահանգստում: Այն ձերբակալվել էր սահմանն ապօրինի խախտելու համար:

Նավաստիները վերադարձել են Վրաստան, որտեղ Ինգուրի գետի վրա առկա կամուրջի վրա նրանց դիմավորել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան:

Մոտ մեկ տարի Աբխազիայում գտնվող նավաստիները ազատ են բանակցությունների արդյունքում, առանց որեւէ նախապայմանի, հայտնել է նախարարը, հաղորդում է Նովոստի-Գրուզիան:

Վրաստանի քաղաքացիաներից բացի, նավի վրա գտնվել են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիներ: Թուրքիայի ութ քաղաքացիներ ավելի վաղ լքել էին նավատորմը: