Մարտի 31-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Սեւանի Նալբանդյան 12 շենքի տանիքից կախված թիթեղներ կան, որոնք վտանգ են ներկայացնում անցորդների համար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` դրանք ապամոնտաժելու համար:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ եւ, թիթեղների անկման վտանգը վերացել է: