Ապրիլի 1-ին, ժամը 20.34-ին Վայոց ձորի մարզի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում ավտոմեքնան արգելափակվել է ձնաբքի մեջ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարների ուժերով ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել «Մերսեդես ML 320» մակնիշի 13 ԼՍ 111  համարանիշի ավտոմեքենան, որը շարունակել է ընթացքը: