Ապրիլի 1-ին, ժամը 08.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 3 շենքի 30-րդ բնակարանի բնակիչ` 78-ամյա Ա.Բաղդասարյանը վատառողջ է, ընկել է հատակին ու չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ պահանջվել է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, որի փրկարարները Ա. Բաղդասարյանին տեղափոխել են մահճակալ: