Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին եւ Բուլղարայի վարչապետ Բոյկո Բորիսովը Թբիլիսիում քննարկել են Ռուսաստանին շրջանցող էներգակիրների եւ տրանսպորտային հաղորդակցության տարածաշրջանային տարանցիկ նախագծերը:

«Վրաստանն ու Բուլղարիան շատ ընդհանրություններ ունեն, մեր պետությունների համար կարեւորագույն խնդիրներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցն է: Առանց Ռուսաստանի մասնակցության Ասիան Եվրոպայի հետ կապող նախագծերը շատ կարեւոր են եւ ռազմակավարական նշանակություն ունեն»,-ասել է Գիլաուրին, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Նա հայտնել է, որ Բուլղարիայի վարչապետը վերջերս որոշում է ընդունել դադարեցնել Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող Բուրգաս-Ալեքսանդրապոլիս տրանսբալկանյան նավթամուղի շինարարությունը:

Վրաստանն ու Բուլղարան նախատեսում են համատեղ նախագծեր իրականացնել, Վրաստանի տարածքով գազ արտահանել Բուլղարիա եւ Թուրքիայից էլեկտրաէներգիա արտահանել Բուլղարիա Վրաստանի տարածքով, ասել է Վրաստանի վարչապետը:

Բացի այդ, այդ նախագծերը նախատեսում են առեւտրական եւ երկաթուղային հաղորդակցություն Թուրքիայի վրայով:

Հանդիպման ընթացքում Վրաստանի եւ Բուլղարայի կառավարությունների ղեկավարները մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք ուղղված են երկու պետությունների միջեւ հարաբերությունների խորացմանը: