Հայաստանի ճանապարհներին մի շարք ավտովթարներ են եղել:

Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, թե ապրիլի 1-ին, ժամը 01.15-ին, «ՎԱԶ-21010»  մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 7-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երեւան ճանապարհի 1-ին կմ-ին, նոր կամրջի վրա,  բախվել  է կամրջի պաշտպանիչ վահանակներին:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 21-ի սահմաններում, «Հոնդայի Լանդրա»  մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 59-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 50-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց:

Իսկ ժամը 22-ի սահմաններում, «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Գանձաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ապրիլի 2-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» եւ «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենաներ:

Բախման հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: