Հայաստանը հանդես է գալիս իրանական հարցի խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին, այսօր` ապրիլի 2-ին, ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Երեւանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի  հետ համատեղ ասուլիսում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավորի խոսքով, Երեւանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը` խնդիրը բանակցությւոնների ճանապարհով լուծելու եւ Իրանի հետ միջազգային հանրության երկխոսության անհրաժեշտության մասին:

«Այդ դիրքորոշումը անփոփոխ է: Իրանը հարեւան երկիր է, եւ Հայաստանը շահագրգռված է, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, առանց ուժային մեթոդների կիրառման»,- ասել է ԱԳ նախարարը: