Ռուսաստանի Լենինգրադի մարզի Կիրովի շրջանում հետաքննում են ազգությամբ հայ, Նիկոլսկոյե գյուղի բնակչի սպանությունը:

Ինչպես հաղորդում է «Օպերատիվնիյե պրիկրիտիե»-ն, մահացու վիրավորված 47-ամյա տղամարդուն մարտի 31-ին հայտնաբերել է նրա որդին, ով Պուշկինի անվան Պետական համալսարանի 22-ամյա ուսանող է:

Հայաստանցին հայտնաբերվել է Օտրադնոյե քաղաքում` մետաղների ընդունման կետում, պարանոցի շրջանում եւ կոկորդին հասցված կտրվածքներով: Երիտասարդը հորը տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին տղամարդը մահացել է: Քրեական գործ է հարուցվել «կանխամտածված սպանություն» հոդվածով: