Ռուսաստանյան պատվիրակությունը` արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ, այսօր` ապրիլի 2-ին, այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ Լավրովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Լավրովը նաեւ այցելել է եղեւնուն, որ ավելի վաղ իր ձեռքով էր տնկել: Նա ջրել է ծառը:
Նշենք, որ Սերգեյ Լավրովը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: