Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության Վանաձորի տարածքային բաժանմունքում ընթացիկ տարվա երեք ամիսներին փաստացի գրանցվել է 373 ծնունդ, նախորդ տարվա 370-ի փոխարեն: Գրանցվել է 179 ամուսնություն, որը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 18-ով ավելի է:

Ըստ Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության Վանաձորի տարածքային բաժանմունքի պետ Արման Ոսկանյանի, Վանաձորում ավելացել է ամուսնալուծվողների թիվը: «Գրանցվել է 58 ամուսնալուծություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 49-ի փոխարեն»: Բաժնի պետի ներկայացմամբ ամուսնալուծությունների մեծ մասը կրում է «ֆիկտիվ» բնույթ` ընտանեկան նպաստ համակարգից օգտվելու համար: Հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 386 մահ, նախորդ տարվա 407-ի դիմաց: Փաստացի ծնունդների թիվը եռամսյակի  դրությամբ զիջում է մահերի թվին: