Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ Բոլոնիայի քարտուղարությունում ընդգրկվելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել այն անձիք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, կազմակերպչական հմտություններ (սեմինարների, համաժողովների եւ այլ միջոցառումների կազմակերպում եւ համակարգում), գործարար նամակագրության հմտություններ, արդյունավետ թիմային աշխատանքի եւ միջանձնային հաղորդակցման հմտություններ, տեղեկացված են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի բարեփոխումներին:

Անգլերենի գրավոր եւ բանավոր գերազանց իմացությունը պարտադիր է: Ինքնակենսագրությունը (Europass CV) անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ 2012 թվականի ապրիլի 15-ը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, [email protected] էլեկտրոնային հասցեով:

Փաստաթղթերի հիման վրա նախնական ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: