«Ոճն էկրանից» ստեղծագործական խումբը յուրահատուկ նվեր է մատուցում կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի նախաշեմին, ապրիլի 6-ին նրանց  հրավիրելով «Девичник в МАРИОТ-е» միջոցառմանը:

Երեկոյի ընթացքում կհանդիպեն տարբեր ոլորտների կանայք, որոնք անմիջական մթնոլորտում  մի գավաթ սուրճի շուրջ կզրուցեն միմյանց եւ մամուլի ներկայացուցիչների հետ իրենց անելիքների  կամ արդեն արված գործերի մասին:

Բնականաբար ամեն մի առիթ կանայք սարքում են քննարկման նյութ: Ուստի երեկոյի հյուրերը դեռ երկար կխոսեն հարսանյաց զգեստների ճոխության, մանուկների զգեստների գունեղության եւ 2012 թ նորաձեւության գարուն-ամառ միտումների մասին, քանի որ նրանք ականատես կլինեն նորաձեւության ցուցադրությանը: Իսկ ապագա դերասանների կարճատեւ թատերական բեմադրությունները կներկայացնեն  կանացի բարդ եւ հետաքրքիր հոգեբանությունը, բնականաբար, այդ ամենը համեմելով հումորով եւ հետաքրքիր մեկնաբանություններով: