Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հովանու ներքո, մարտի 31-ին, Ստրասբուրգի կոնսերվատորիայի դահլիճում տեղի է ունեցել AMALGAMME ֆրանս-գերմանական նվագախմբի կազմակերպած բարեգործական համերգը, որի ողջ հասույթը Solidarité Protestante France Arménie եւ Parole sans Frontière ասոցիացիաների միջոցով ուղղվելու է օգնության կարիք ունեցող երեխաներին եւ մասնավորապես Հայաստանում Վարդաշենի հատուկ կրթական համալիրին:

Համերգին բացման խոսքով հանդես է եկել Արմեն Պապիկյանը եւ շնորհակալություն հայտնել Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ ու Բադեն-Բադենի եւ Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբերին, ինչպես նաեւ Ստրասբուրգի կոնսերվատորիային` համերգի կազմակերպման եւ մարդասիրական այս ակցիային ակտիվ եւ հետեւողական մասնակցության համար: