Թեեւ բյուջետային ծախսերի համեմատաբար ցածր կատարողականին` ապահովվել է պետական մարմինների կողմից ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:  Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ:

Նշվել է, որ պետական բյուջեի եկամուտները կազմել են 119.3 մլրդ դրամ (աճ` 4.3%), ծախսերը` 115.5 մլրդ դրամ (աճը` 5.5%):

Պետբյուջեի եկամուտների աճը հիմնականում ապահովվել է հարկերի հաշվին: Հարկերի աճը հիմնականում պայմանավորված է եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների եւ բնապահպանական ու բնօգտագործման վճարների աճով: Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ աճ է արձանագրվել գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ մաքսատուրքի, հաստատագրված վճարների եւ այլ հարկերի:

Պետական բյուջեի ծախսերը հիմնականում աճել են ընթացիկ ծախսերի գծով` նպաստներ, դրամաշնորհներ եւ կենսաթոշակներ: