Թռչունների պահպանման միջազգային օրը`ապրիլի 1-ին, մեկնարկել է «Գարնանն Ընդառաջ» ծրագրի «Իմ առաջին դիտարկումը» լուսանկարների միջազգային մրցույթը: Մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 16 տարեկան բոլոր երեխաներն ու պատանիները: Մրցույթին մասնակցելու համար պետք է լուսանկարել Գարնանն Ընդառաջի հինգ թռչնատեսակներից  որեւէ մեկին` Սպիտակ արագիլ, Գյուղական Ծիծեռնակ, Սեւ մանգաղաթեւ, Սովորական կկու եւ Ոսկեգույն մեղվակեր, եւ լուսանկարը առցանց (online) կարգով ավելացնել www.springalive.net կայքում կամ ուղարկել Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն [email protected] հասցեով: Լավագույն լուսանկարների հեղինակները միջազգային ժյուրիի կողմից կպարգեւատրվեն լուսանկարչական ապարատներով: