Երեւանում, այսօր` ապրիլի 2-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 8 շենքում պոկվել է վերելակի մետաղաճոպանը, որի հետեւանքով վերելակն ընկել է ցած:

Նախնական տվյալներով` վերելակի մեջ գտնվել է մեկ մարդ: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ «Շեն Դեկոր» խանութի բեռնատար վերելակով բեռը բարձրացնելիս արկղերից մեկն ընկել է աշխատակից, 26-ամյա Տիգրան Աջոյանի ոտքին, ով ստացել է ոտքի կոտրվածք: Փրկարարները Տ. Աջոյանին դուրս են բերել վերելակից ու տեղափոխել Միքայելյանի անվան հիվանդանոց: