Ապրիլի 4-5-ին Հայաստան կայցելի Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:

Ծրագրվում է, որ Երեւանում Աժուբալիսը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկվելու են երկկողմ համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր:

Մինչ Հայաստան այցը Լիտվայի ԱԳ նախարարը կայցելի Ադրբեջան: Աժուբալիսը կհանդիպի Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ապրիլի 2-ին Լիտվայի նախարարը մասնակցել է Լիտվայի եւ Ադրբեջանի համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին:  Լիտվայի ԱԳ նախարարը վերջին անգամ տարածաշրջան այցելել էր 2011թ. մարտին: