Ձնահյուսը կանխարգելելու նպատակով` Շիրակի մարզում` Ջաջուռ-Մայիսյան երկաթգծի 7-րդ կմ-ի հատվածում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պայթեցման միջոցով կվնասազերծվի ձնահյուսի համար վտանգավոր տարածքները Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի հատվածում:

Այս պահի դրությամբ, դեպքի վայրում է գտնվում ՀՀ ԱԻՆ Շիրակի ՄՓՎ օպերատիվ խումբը` 6 փրկարարներով, վարչության պետ փրկարար ծառայության գնդապետ Մ. Սարիբեկյանի գլխավորությամբ:

Աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը: Տարածքի ուսումնասիրության արդյունքում կայացվել է որոշում պայթուցիկ տեղադրելու վերաբերյալ: