«Հայփոստ»-ը մշտապես անդրադարձել է պետական եւ միջազգային կարեւորագույն հոբելյաններին եւ տարելիցներին` շրջանառության մեջ դնելով նամականիշեր, գեղաթերթիկներ եւ բացիկներ: Այս շարքն այսուհետ կլրացնեն նամականիշով ծրարները:

Այսօր` ապրիլի 2-ին, առաջին անգամ մարվել է եւ «Հայփոստ»-ի կողմից շրջանառության մեջ դրվել նոր փոստային պրոդուկտ` նամականիշով ծրար` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը» թեմայով:

«Հայփոստ» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նամականիշի մարման արարողությունն իրականացրել են Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Հայաստանի Հանրապետության արտագործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նամականիշով ծրարի տեխնիկական տվյալները.

Թողարկման օրը` 02 ապրիլի, 2012թ.

Դիզայնը` Հարություն Սամուելյան

Տպարանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարան

Տպագրությունը` օֆսեթ

Գույնը` բազմագույն

Անվանագինը` 350 դրամ

Նամականիշի չափսը` 40 x 24 մմ

Ծրարի չափսը՝ 115 x 162 մմ

Տպաքանակը` 10 000: