Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանի լեռնային հատվածներում թուրքական զինված ուժերը քուրդ զինյալների խմբի են նկատել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ թուրքական զինված ուժերը բախման մեջ են մտել PKK-ի զինյալների հետ։ Բախման հետեւանքով սպանվել է 1 թուրք զինվորական եւ վիրավորվել եւս մեկը։

Հաքքարիի նահանգապետը նշել է, թե բախման վայր են մեկնել լրացուցիչ զինուժեր եւ PKK-ի խմբի դեմ գործողությունները շարունավում են օդուժի աջակցությամբ։