Երկու օր տեւած հատուկ գործողության արդյունքում Դաղստանում ոչնչացվել են այսպես կոչված «սերգոկալինյան հանցավոր խմբավորման» վեց զինյալներ, որոնց գլխավորում էր թուրքական վարձկան Մուհամեդը` հայտնի «շեյխ Աբդուլսալամ» մականունով:

Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկություններով, հանցավոր խմբավորումը մասնակից է մի շարք ահաբեկչական հանցագործությունների եւ կյանքի վրա կատարված հարձակումների, ինչպես նաեւ կապ ունի տեղաբնակների, հոգեւոր ծառայողների, զինծառայողների եւ ոստիկանների սպանությունների հետ:

Ոչնչացված բոլոր զինյալների ինքնությունը պարզվել է, հաղորդում է Life News-ը:

Հիշեցնենք, որ «շեյխ Աբդուլսալամը» դարձել է Դաղստանի հանցավոր խմբավորման ղեկավարը Դաուդովի չեզոքացումից հետ: