«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Օրերս զանազան լրատվամիջոցներով արագորեն տարածվեցին տեղեկություններ՝ հատկապես Լոռու մարզում «Ելք» դաշինքի նախընտրական քարոզչական պաստառները միտումնավոր վնասելու մասին: Բավական հնչեղ ու խիստ հայտարարություններ եւ մեղադրանքներ սկսեցին շրջանառվել, մեղավորների փնտրտուք ծավալվեց:

«Հայոց աշխարհ»-ին հասած լուրերի համաձայն՝ այդ պաստառներն իրոք միտումնավոր վնասվել են, բայց դրանով զբաղվել են հենց պաստառատերերը՝ Մարուքյան-Փաշինյան-Սարգսյան եռյակի գլխավորած «Ելք» դաշինքի կողմնակիցների ներգրավմամբ՝ ուշադրություն հրավիրելու համար: «Դա, ի դեպ, բավական պարզ, հին, բայց նաեւ՝ փորձված եւ «արդյունավետ» հնարք է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում