«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Դեռ երբեք մեզանում այսքան անիրական եւ ֆանտաստիկ, թե կուզեք՝ հեքիաթային խոստումներ ու ստեր չեն հնչել, ինչպես ներկայումս ծավալվող քարոզարշավի ընթացքում: Պոպուլիստական խոստումների յուրօրինակ մրցավազք է, կարելի է ասել՝ պոպուլիզմի հորդում եւ տեղատարափ:

Մեկը միլիարդավոր դոլարներ է խոստանում «բերել» ամեն տարի, մյուսը՝ աշխատավարձերն է խոստանում բազմապատիկ բարձրացնել, երրորդը գազն ու էլեկտրականությունն է գրեթե ձրի «դարձնում», չորրորդը՝ բոլորին ազատում է հարկերից, հինգերորդն անգամ հայրանալու արձակուրդ է պատրաստ ներմուծել, եւ այլն, եւ այսպես շարունակ:

Բայց համբերությունն, ամեն դեպքում, սպառվող է: Եվ մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն, մոտ 10 օր համբերելուց հետո, ՀՀԿ-ի նախընտրական շտաբը պատրաստվում է այնուամենայնիվ  հակադարձել նշված պոպուլիստական հայտարարություններին ու տարալուծել մրցակիցներից որոշների «գծած» քարոզչական օդային ամրոցները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում