«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքը, պարզվում է, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրել է: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ «Ծառուկյան» դաշինքն անպայման մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, քննարկումներ են տանում ներկայումս այդ հարցի շուրջ:
«Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ մեր տարածքային կառույցները եւ մենք բոլորս աշխատում ենք այդ խնդրի շուրջ»,- մեզ ասաց նա: Ինչ վերաբերում է «Ելք»-ին, ապա այստեղ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հետ կապված դեռ քննարկումներ են գնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում